ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ նոր առճակատման կամ սառը պատերազմի չի ձգտում. Սթոլթենբերգ

16:17 • 30.01.17

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կարծում է, որ Ռուսաստանի հետ հնարավոր է բարիդրացիական հարաբերություններ կառուցել միայն որոշակի պայմանների հետևելու դեպքում: Ըստ նրա ՝ Ռուսաստանի հետ կարելի է լավ հարաբերություններ կառուցել միայն եթե դիմացինն ուժեղ և կանխատեսելի հարևան է: Այս մասին գրում է lenta.ru-ն: 

Սթոլթենբերգը նաև հավելել է, որ թեև ՆԱՏՕ-ն իր պատմության մեջ առաջին անգամ զորքեր է տեղակայել ՌԴ արևելյան սահմանների մոտ՝ իրենք չեն ձգտում նոր առճակատման կամ սառը պատերազմի, ավելին՝ նախընտրում են երկխոսության հնարավորություն ունենալ:

«Մենք տեսնում ենք ավելի հաստատակամ Ռուսաստան, սպառազինման ծավալների մեծացում, բայցևայնպես մենք չենք տեսնում սպառնալիք», - նշել է Սթոլթենբերգը՝ հավելելով, որ Մոսկվայի կողմից իրականացվող գործողություններն են արևելքում ՆԱՏՕ-ի զորքերի ներկայության պատճառը: