Ճապոնացին դարձել է պատմության ամենատարեց ֆուտբոլիստը

20:32 • 06.03.17

Ճապոնական «Յոկոհամայի» հարձակվող Կացույոսի Միյուրան դարձել է աշխարհի ամենատարեց ֆուտբոլիստը` գերազանցելով լեգենդար Ստենլի Մեթյուզի ռեկորդը,- տեղեկացնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը:

 

Ճապոնացին դաշտ է դուրս եկել «Վ-Վարեն Նագասակիի» դեմ խաղում 50 տարեկան և 7 օրական հասակում:

 

Նախորդ ռեկորդը պատկանում էր Ստենլի Մեթյուզին, ով «Սթոք Սիթիի» կազմում 50 տարեկան և 5 օրական հասակում 1965-ին խաղացել էր «Ֆուլհեմի» դեմ: