Մարին Լը Պենը պատրաստ է «Ֆրանսիան կրկին հզոր դարձնել»:
Ֆրանսիայի նախագահական թեկնածու և «Ազգային ճակատ» աջ ծայրահեղական կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել է CBS News-ին տված հարցազրույցում, որ պատրաստ է «Ֆրանսիան հզոր դարձնել կրկին»:
«Իհարկե, ես դրա մասին երկար տարիներ է, ինչ խոսում եմ», - պատասխանել է Լը Պենն այն հարցին, թե արդյոք ինքը մտադիր է «Ֆրանսիան կրկին անգամ հզոր դարձնել» (լրագրողի հարցը կառուցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգախոսի նմանությամբ «Եկեք Ամերիկան կրկին հզոր դարձնենք»)
«Ֆրանսիան բուրկինին չէ լողափին (իսլամական լողազգեստ, որը ծածկում է ամբողջ մարմինը - խմբ.) Ֆրանսիան Բրիջիթ Բարդոն է (հայտնի ֆրանսիացի դերասանուհի - խմբ.)», - ասել է Լը Պենը:
«Ազգային ճակատի» առաջնորդ հայտարարել է, որ ինքը դեմ է «հիջաբ կրելուն հասարակական վայրերում»: Նա նշել է, որ դեմ չէ մահմեդականներին, բայց դեմ է «իսլամական արմատականությանը»:
Քաղաքական գործիչը մեղադրում է ներգաղթյալներին հարձակումների մեջ, ինչը հանգեցրել է Ֆրանսիայում ավելի քան 200 զոհ ունենալուն՝ ընդամենը երկու տարվա ընթացքում:
«Սակայն այն օտարերկրացիները Ֆրանսիայում, ովքեր ունեն աշխատանք, ովքեր հարգում են մեր օրենքները, անհանգստանալու բան չունեն», - ավելացրել է Լը Պենը:










