Չավուշօղլուն Գերմանիային մեղադրել է թուրքերին ճնշելու մեջ

04:02 • 08.03.17

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Գերմանիային մեղադրել է թուրքերի վրա համակարգային ճնշումներ գործադրելու մեջ: Այս մասին գրում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը:


Նա նաև հավելել է, որ Գերմանիան խոչընդոտում է նրանց, ովքեր աջակցում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ լիազորությունների ընդլայնման առաջարկը:


Գերմանիան, ըստ արտգործնախարարի, խոչընդոտում է մի շարք նախատեսված հանդիպումների՝ փակելով շինությունները:


Հիշեցնենք, որ նախօրեին Էրդողանը Գերմանիայում թուրքական հանրահավաքների արգելումը համեմատել էր նացիստների գործողությունների հետ: