Ահմադինեժադը կմասնակցի Իրանի նախագահական ընտրություններին

13:30 • 12.04.17

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադն իր անունը գրանցել է մայիսին կայանալիք նախագահական ընտրությունների մասնակիցների ցանկում:

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն՝ Իրանի պետական լրատվամիջոցներին հղումով, այս քայլով Ահմադինեժադը մարտահրավեր է նետում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, որը նախկին ղեկավարին արգելել էր առաջադրվել նախագահի պաշտոնում:

Աղբյուրը մանրամասնում է, որ նախագահական ընտրությունների մասնակիցների անունների գրանցումը սկսվել է երկուշաբթի ու տևելու է 5 օր: Այնուհետև թեկնածուների ցանկն ուսումնասիրելու է հատուկ խորհուրդը:

Իրանում նախագահական ընտրությունները կայանալու են մայիսի 19-ին: