Միջազգային կոալիցիոն ուժերն ավիահարված են հասցրել Սիրիայում ԻՊ-ի քիմիական զենքի պահեստին

14:27 • 13.04.17

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերն ավիահարված են հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման քիմիական զենքի պահեստին:

Ինչպես հայտնում է ռուսական РИА Новости գործակալությունը՝ լուրը հաստատվել է Սիրիայի ԶՈւ-ի ԳՇ-ի կողմից:

Որոշ լրատվամիջոցներ պնդում են հարյուրավոր զոհերի մասին, որոնց թվում կան խաղաղ բնակիչներ:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: