Հյուսիսային Կորեան իր ուժն է ցուցադրում Փհենյանում, մինչդեռ ԱՄՆ համբերությունն արդեն հատում է. աղբյուր

02:14 • 15.04.17

Հյուսիսային Կորեան ապրիլի 15-ին տոնում է երկրի հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան 105-րդ տարելիցը, որի կապակցությամբ մայրաքաղաք Փհենյանը հրթիռային ու միջուկային փորձարկումներ է կազմակերպում, սպառնում է ԱՄՆ-ին, Հարավային Կորեային ու Ճապոնիային, փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Իսկ Չինաստանը, Հյուսիսային Կորեայի միակ դաշնակիցն ու հարևանը, իր հերթին դատապարտում է Փհենյանի միջուկային ծրագիրը՝ կոչ անելով բանակցություններ սկսել հակամարտության խաղաղ կարգավորման համար, քանի որ ռազմական ուժը չի կարող լուծել խնդիրը:

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Չինաստանը «համառ ջանքեր կգործադրի» Փհենյանի շուրջ իրավիճակի կարգավորմանն օգնելու համար։ Սակայն միաժամանակ ԱՄՆ նախագահը ասել է, որ անգամ առանց Չինաստանի օգնության էլ պատրաստ է ինքնուրույն կանխել ճգնաժամը։


Հիշեցնենք, որ Թրամփը Հյուսիսային Կորեային հայտնել էր, որ այլևս չի հանդուրժի սադրանքներ, ինչպես նաև բավական խստացրել էր տնտեսական պատժամիջոցները:


Նշենք, որ Հյուսիսային Կորեան դատապարտել է ԱՄՆ-ին՝ «զանգվածային ռազմավարական միջուկային ակտիվները» Կորեական թերակղզի բերելու համար: