Ռուսական բանակը մտադիր են համալրել նոր հիպերձայնային զենքով

19:23 • 16.04.17

Ռուսական բանակը մինչև 2025 թվականը կարող է համալրվել հիպերձայնային զենքի նոր նմուշներով: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` մեջբերելով ՌԴ ՊՆ կայքում տեղադրված հաղորդագրությունը:

«Սպառազինման նոր ծրագրով (2018-2025 թթ.) խնդիր է դրվել ավարտել հիպերձայնային զենքի սկզբունքորեն նոր նմուշների մշակումն ու մատակարարումը զորքերին: Զենքն աշխատելու է նոր ֆիզիկական սկզբունքով: Բանակը նախատեսվում է համալրել նաև հատուկ տեխնիկայի և սպառազինման հաջորդ սերնդի ավանդական նմուշներով», - ասվում է հաղորդագրության մեջ:

Զինվորականներն ընդգծել են, որ «վերոնշյալ նմուշների մշակումը մի շարք գիտատեխնիկական խնդիրների լուծում է պահանջում, որն անհնար կլինի առանց գիտական համայնքի ներգրավման»: