Անտարկտիդայում հայտնաբերվել է բևեռախույզ Ռոբերտ Սքոթի՝ 1911 թվականից մնացած թխվածքը (լուսանկարներ)
Անտարկտիդայում տեղակայված խրճիթներից մեկում հայտնաբերվել է 20-րդ դարասկզբի բևեռային արշավախմբերից մեկի պաշարները, այդ թվում՝ թխվածք, որն ավելի քան հարյուր տարի մնացել է սառնամանիքին: Այս մասին հայտնում է Stuff.co.nz պարբերականը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Antarctic Heritage Trust նորզելանդական կազմակերպության հետազոտողները, որոնք գտել են թխվածքը, ենթադրում են, որ այն թողել է բրիտանացի բևեռախույզ Ռոբերտ Սքոթի արշավախումբը: 1911 թվականին Հարավային բևեռի ճանապարհին արշավախումբն անցել է խրճիթի մոտով, որտեղ հայտնաբերվել են նաև պահածոյացված միս, ձուկ և մուրաբա:
Արտեֆակտների ուսումնասիրությամբ զբաղվող Antarctic Heritage Trust ընկերության մենեջեր Լիզի Միքի պնդմամբ՝ թխվածքը նորմալ տեսք, սակայն տհաճ հոտ ունի:
Նշվում է, որ հետազոտողները հրաժարվել են փորձել թխվածքը:














