«Ֆուկուշիմա» ատոմակայանի մոտ ռումբ է հայտնաբերվել

12:27 • 10.08.17

Ճապոնիայի «Ֆուկուշիմա-1» ատոմակայանի մոտակայքում չպայթած ռումբ է հայտնաբերվել, հայտնում է nhk.or.jp կայքը՝ հավելելով, որ այն գտնվել է ատոմակայանից 300մ հեռավորության վրա:

Նշվում է, որ ռումբը հայտնաբերվել է ատոմակայանից ոչ հեռու շինարարական աշխատանքներ իրականացնող բանվորների կողմից:

Ոստիկանության փոխանցմամբ՝ հայտնաբերված նմուշն ունի 85սմ երկարություն և 15սմ տրամագիծ:

Հայտնի է, որ իրավապահները ռումբի լուսանկարներն ուղարկել են Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերին, որպեսզի մասնագետները պարզեն, թե արդյոք նմուշը կարող է պայթել:

Բացի այդ, նրանք խորհուրդ են խնդրել ռումբը վտանգավոր տեղանքից հեռացնելու միջոցների վերաբերյալ: