Սկանդալ Gem Fest-ի շուրջ. օբյեկտների սեփականատերերը կորուստներով հեռանում են տարածքից
Անակլիայում անցկացվող Gem Fest երաժշտական փառատոնի շրջանակում տեղակայված օբյեկտների սեփականատերերը կորուստներով հեռանում են Gem Fest-ից, գրում է Грузия Online-ը:
Նրանք հեռանում են՝ չսպասելով փառատոնի ավարտին:
Զբոսաշրջիկների պակասը միակ պատճառը չէ, որի հետևանքով Gem Fest-ի տարածքում տեղակայված առևտրային օբյեկտները հաշվում են կորուստները: Գլխավոր մեղադրանքներն ուղղված են փառատոնի կազմակերպչին:
Փակված օբյեկտների մի մասը պատրաստվում է իրավական պայքար սկսել փառատոնի դեմ և նյութերը հանձնել աուդիտի: Մեղադրանքների գլխավոր հասցեատերը երաժշտական փառատոնի կազմակերպիչ Գեորգի Սիգուան է:
Էլեկտրոնային երաժշտության փառատոնն ավարտվում է օգոստոսի 14-ին:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ մի քանի մարդ հոսպիտալացվել է վրացական Անակլիա սևծովյան հանգստավայրում անցկացվող GEM Fest էլեկտրոնային երաժշտության փառատոնի տարածքից: Իսկ օգոստոսի 4-ին Զուգդիդիի հիվանդանոցում թունավորումից մահացել է փառատոնի մասնակից 22-ամյա աղջիկ:










