Սթիվեն Քինգը հայտարարել է, որ Թրամփն ու Կիմ Չեն Ընը «մրցում» են մոլորակի գլխավոր խելագարի կոչման համար

17:11 • 10.08.17

Ամերիկացի հայտնի գրող, «սարսափի արքա» Սթիվեն Քինգը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը «մրցում» են մոլորակի գլխավոր խելագարի կոչման համար:

Քինգն այս մասին գրել է Twitter սոցիալական ցանցի իր էջում:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ընդդիմախոսը Թրամփին նմանեցրել էր Հարի Փոթերի մասին ֆիլմաշարից դեմենտորի և «տաքարյուն դեռահասի»: