Նավով իսպանական ափ ժամանած սևամորթ ներգաղթյալները վախեցրել են զբոսաշրջիկներին (լուսանկարներ, տեսանյութ)
Տասնյակ աֆրիկացի ներգաղթյալների տեղափոխող նավը հանգրվանել է Իսպանիայի լողափերից մեկի մոտ, ինչից հետո սևամորթների ամբոխը վազել է ափ՝ վախեցնելով անակնկալի եկած զբոսաշրջիկներին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավային մասում՝ Կադիսի լողափերից մեկում: Ներգաղթյալների նավն Իսպանիա է հասել Ջիբրալթարի նեղուցով:
Ստորև ներկայացված տեսանյութում երևում է՝ ինչպես են աֆրիկացիները ցատկում նավից ու ցաքուցրիվ վազում: Մինչդեռ անակնկալի եկած զբոսաշրջիկները փորձել են հասկանալ, թե ինչ է կատարվում:
Նշվում է, որ անկոչ հյուրերին հաջողվել է թաքնվել, նախքան ոստիկանության ժամանումը:















