Disney-ին մեղադրել են բջջային հավելվածների միջոցով երեխաներին լրտեսելու համար
Կալիֆորնիայի բնակչուհի Ամանդա Ռաշինգը մեղադրել է Disney ընկերությանը բջջային հավելվածների միջոցով երեխաներին լրտեսելու համար և հայց է ներկայացրել: Այդ մասին հայտնում է Fox News-ը:
Ռաշինգը կարծում է, որ Disney-ը խախտել է համացանցում երեխաների գաղտնիության պաշտպանության մասին օրենքը:
Ինչպես նշվում է հայցում, ընկերությանը պատկանող ավելի քան 40 հավելված անօրինական կերպով տեղեկություն է հավաքում անչափահաս օգտատերերի մասին:
Ռաշինգի խոսքով՝ հավելվածները հավաքում են այնպիսի տեղեկություն, ինչպիսին է աշխարհագրական դիրքը, բրաուզերի պատմությունը և անձնական տվյալները, որոնք այնուհետև գովազդային նպատակներով վաճառվում են երրորդ անձանց:










