Ոստիկանությունը Վահրամ Միրաքյանին պատկանող սառնարանների վրա քիմիական քայքայիչ հեղուկ լցնելու փաստով հետաքննություն է անցկացնում

12:17 • 11.08.17

 

Օգոստոսի 10-ին ՀՀ ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ սառնարանների կոմպրեսորների վրա ծծմբաթթու են լցրել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Արշակունյաց պողոտայում տեղակայված պահեստների սառնարանների կոմպրեսորների վրա լցրել են քիմիական քայքայիչ հեղուկ: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք, որ երեկ բանան ներկրող գործարար Վահրամ Միրաքյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ անհայտ անձինք ծծմբաթթու են լցրել իր՝ շուրջ 20 տոննա բանան պարունակող սառնարանների վրա և  հույս հայտնել, որ եթե Ոստիկանությունը տարբեր մակարդակներում մեծ պատրաստակամություն է դրսևորում հանցագործին գտնելու համար,   արդյունք կլինի: 

Ոստիկանությունից հայտնեցին, որ նշված դեպքով կատարվում է հետաքննություն: