Չինաստանում առնվազն 36 մարդ է զոհվել խոշոր ավտովթարից
Հինգշաբթի ուշ երեկոյան խոշոր վթար է տեղի ունեցել կենտրոնական Չինաստանի Շենսի նահանգի մայրուղիներից մեկում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 36 մարդ, ևս 13-ը վիրավորվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ավտոբուսի մասնակցությամբ տեղական ժամանակով 23.34:
Այժմ իրականացվում է վթարի հետաքննություն:










