Երկրաշարժի պատճառով Ֆիլիպինների նախագահի նստավայրից մարդկանց տարհանել են

15:01 • 11.08.17

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի նստավայրից մարդկանց տարհանել են ուրբաթ ֆիլիպինյան Լուսոն կղզու մոտ տեղի ունեցած երկրաշարժի պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել ֆիլիպինյան Լուսոն կղզու մոտ: Էպիկենտրոնը գտնվել է Բալայան բնակավայրից 8,1 կիլոմետր հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի օջախը գտնվել է 168,2 կիլոմետր խորության վրա:


Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են երկրի մայրաքաղաք Մանիլայում: Հաղորդվել է դպրոցներում և գրասենյակային տարածքներում տարհանումների մասին:


Տարհանում է իրականացվել նաև Արտգործնախարարության շենքում, Գերագույն դատարանում, Կարմիր խաչի ֆիլիպինյան մասնաճյուղում և Բատանգասի համալսարանում:


Թե արդյոք Դուտերտեն նստավայրում է եղել տարհանման ժամանակ՝ չի հաղորդվում: