Լոնդոնի մետրոյում գնացք է հրդեհվել (լուսանկարներ)

13:49 • 11.08.17

Լոնդոնի մետրոյի գնացքներից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով փակվել է կայարանը և դադարեցվել երթևեկությունը: Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի տրանսպորտային ոստիկանությունը:

«Ներկա պահին հրդեհի պատճառը չի դիտարկվում որպես կասկածելի», - ասվում է հայտարարության մեջ:

РИА Новости-ն նշում է, որ դեպքի վայր է ժամանել հրշեջների խումբը:

The Daily Mail-ի հաղորդմամբ՝ խուճապի մատնված որոշ ուղևորներ փախուստի են դիմում դեպքի վայրից: Հրապարակվել է վագոնի ներսում ծխի տարածման մի քանի կադր: