Գյումրիի Սևերսկի թաղամասի հարակից անտառում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ

01:32 • 11.08.17

Օգոստոսի 10-ին, ժամը 15:58-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սևերսկի թաղամասին հարակից անտառում այրվում է  խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել  3 մարտական հաշվարկ և  մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:54-ին, մարվել՝ 20:14-ին: Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ:

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնել քաղաքապետարանի 3 ջրատար ավտոմեքենա, ռուսական թիվ N ռազմաբազայից 1 հրշեջ ավտոմեքենա՝ 4 հոգի անձնակազմով և «Հայ անտառտնտեսություն» ՊՈԱԿ-ի 6 աշխատակից: