Ծովի ալիքները բրիտանական ափ են հանել ահռելի խողովակներ (տեսանյութ)

16:35 • 11.08.17

Ծովի ալիքները բրիտանական ափ են հանել ահռելի պլաստիկե խողովակներ, հայտնում է Euronews-ը՝ մանրամասնելով, որ դրանք արտադրվել են Նորվեգիայում:

Մոտ 2մ տրամագծով և 100մ եկրկարությամբ խողովակները հայտնաբերվել են Անգլիայի արևելյան լողափերից մեկում՝ Նորֆոլքում:

Իշխանությունների փոխանցմամբ՝ խողովակները նոր են ու նախատեսված են Ալժիրում ինչ-որ խոշոր նախագծի համար: Հայտնի է, որ խողովակները որևէ վտանգ չեն ներկայացնում շրջակա միջավայրի համար:


Աղբյուրը մանրամասնում է, որ տեղափոխվող խողովակներից 2-ը կես ճանապարհից փոխել են ուղղությունն ու հայտնվել բրիտանական ափին:

Նախատեսված է խողովակները հետ ուղարկել նորվեգացի արտադրողներին: