Գերմանիայում Porsche ընկերությանը կարող են տուգանել 110 մլն եվրոյով
Գերմանիայում Deutsche Umwelthilfe բնապահպանական ընկերությունը կոչ է արել 110 մլն եվրոյով տուգանել Porsche մեքենաշինական հայտնի ընկերությանը, քանի որ Porsche Cayenne 22 հազար դիզելային քրոսովերների վրա ենթադրաբար ապօրինի ծրագրային ապահովում է տեղադրվել, որի միջոցով վնասակար արտանետումների իրական ցուցանիշներն ավելի պակաս են երևում:
«Յուրաքանչյուր քաղաքացի և գործարար պետք է ապահովի կարգուկանոն և հետևի օրենքներին։ Եթե քաղաքացին խախտում է երթևեկության կանոնները՝ նրան կպատժեն դրա համար: Նույն կերպ պետք է վարվել նաև մեքենաշինական ընկերությունների դեպքում, որոնք մինչ օրս չեն տուգանվել ՝ դիզելային շարժիչների արտանետումների հետ կապված մեծ աղմուկից հետո», - հայտարարել է բնապահպանական ընկերության տնօրենը:










