ԱՄՆ-ն կարող է պահանջել ՌԴ-ից փակել իր տարածքում գտնվող գլխավոր հյուպատոսարաններից մեկը. «Կոմերսանտ»

12:20 • 11.08.17

Միացյալ Նահանգները կարող է պահանջել Ռուսաստանից փակել իր տարածքում գտնվող ՌԴ գլխավոր հյուպատոսություններից մեկը, այս մասին գրում է Коммерсант-ը՝ դիվանագիտական աղբյուրների հղումով։

ԱՄՆ-ի այս քայլը կարող է լինել Ռուսաստանի սահմանած պատժամիջոցների պատասխանը, որոնք իրենց հերթին կիրառվել էին ԱՄՆ-ի նոր հակառուսական պատժամիջոցների դեմ:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր երկրում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների թվաքանակի կրճատման անհրաժեշտության մասին: Ըստ նրա՝ ռուսական և ամերիկյան կողմերի դիվանագիտական կառույցների ներկայացուցիչների թիվը պետք է հավասարեցնել՝ ամեն կողմից թողնելով 455 դիվանագետ: Այսպիսով՝ ամերիկյան պատվիրակության 755 աշխատակից պետք է դադարեցնի իր աշխատանքն ու վերադառնա ԱՄՆ:


Նշենք, որ այս պահին ՌԴ-ն գլխավոր հյուպատոսություններ ունի ԱՄՆ-ի Նյու Յորք, Սան Ֆրանցիսկո, Սիեթլ և Հյուսթոն քաղաքներում: