Կրակոցներ՝ Երևանում. 30-ամյա տղամարդը Շահումյանի գերեզմանատան մոտ հրազենային վնասվածք է ստացել
Երևանում կրակոցներ են հնչել, ինչի մասին ահազանգ ոստիկանությունը ստացել է օգոստոսի 10-ին՝ ժամը 10:45-ին:
«Արամյանց բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել, որ հրազենային վերք ախտորոշմամբ 1987 թվականին ծնված մի տղամարդ դիմել է ԲԿ բուժօգնություն ստանալու համար»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
Ոստիկանությունից հայտնեցին, որ քաղաքացին հայտնել է, որ վնասվածքը ստացել է Շահումյանի գերազմանատանը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում նախաքննություն:
Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ոստիկաննեը պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Սարյան փողոցի բնակիչ 30-ամյա Բարսեղ Գեգողլյանն է:










