Թրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին ամերիկացի դիվանագետներին արտաքսելու համար

01:16 • 11.08.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին Ռուսաստանից 755 ամերիկացի դիվանագետների արտաքսելու համար, քանի որ այդպիսով ԱՄՆ կառավարությանը թույլ կտա բավական կրճատել ծախսերը, գրում են ամերիկյան լրատվամիջոցները:

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, քանի որ մենք փորձում ենք կրճատել ծախսերը, ինչն ինձ շատ է անհանգստացնում, և ես շնորհակալ եմ, որ նա արել է դա, քանի որ այժմ մենք ավելի քիչ կվճարենք և շատ գումար կտնտեսենք»-ասել է Թրամփը:

Հիշեցրենք, որ ՌԴ դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների սահմանումից հետո Մոսկվան հայտնել է երկրից 755 ամերիկյան դիվանագետների արտաքսելու իր որոշման մասին։