Եմենում շուրջ կես մլն մարդ խոլերայով է վարակվել. ՄԱԿ

05:18 • 11.08.17

Եմենում առաջացած խոլերայի համաճարակն արդեն տարածվել է գրեթե բոլոր մարզերում, և հիվանդությունը վարակել է ավելի քան 480 հազար մարդու: Այս մասին հայտարարել է հինգշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:


«Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակը տեղեկացնում է, որ խոլերայի համաճարակը Եմենում տարածվել է երկրի 21 մարզերում, կա ավելի քան 480 հազար վարակակիր, որոնցից շուրջ 2 հազարն արդեն մահացել են: Մահացությունը խոլերայից եւ այլ հարակից փորլուծությամբ հիվանդություններ», - ասել է Դյուժարիկը:

Ըստ նրա, վերջին մի քանի շաբաթների ընթացքում համաճարակի տեմպը մի փոքր նվազել է, սակայն մտավախություն կա, որ այն նորից կաճի, երբ անձրևների սեզոնը սկսվի Եմենում:


Դյուժարիկը նաև նշել է, որ բուժաշխատողները երկրում շուրջ մեկ տարի է, ինչ չեն վճարվել, ի լրումն, մոտ 8.8 միլիոն մարդ ապրում է այնպիսի տարածքներում, որտեղ հիվանդանոցների և առողջապահական կենտրոնների լուրջ պակաս կա:

ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ ՄԱԿ-ի գործակալությունները պայքարում են իրավիճակի դեմ կարանտինային միջոցառումների միջոցով, այդ թվում, Եմենում, արդեն բացվել են ավելի քան 200 խոլերայի բուժման կենտրոններ: ՄԱԿ-ի ինքնաթիռները անցյալ շաբաթ մեծաթիվ դեղորայք և այլ մարդասիրական մատակարարումներ են արել դեպի երկրի մայրաքաղաք Սանայ: