Նիկոլ Փաշինյանը խորհուրդ է տվել Վլադիմիր Զելենսկուն ինչպես կառուցել հարաբերությունները Պուտինի հետ. РБК

20:01 • 23.04.19

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, թե ինչպես պետք է Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկին հարաբերություններ կառուցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Չեմ կարծում, թե նրա համար բարդ կլինի (Պուտինի հետ շփվելիս): Այստեղ մի պայման կա. եթե լինել ուղիղ, ազնիվ, առանց որոգայթների, դժվար չի լինի: Պարզապես պետք է ուղիղ և ազնիվ շփվել», - ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այս խորհուրդը վերաբերում է ոչ միայն Ռուսաստանի նախագահի հետ շփումներին: «Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ էլ դա կգնահատի, եթե տեսնի, որ զրուցակիցը չի փորձում ինչ-որ տեղ խաբել իրեն կամ խեղաթյուրել ինչ-որ բան: Կարծում եմ, որ դա շատ, շատ ճիշտ վարվելաձև է բոլոր հարաբերություններում», - ասել է ՀՀ վարչապետը և հավելել,-գուցե դիվանագիտության մեջ, միջազգային գործերում դա այնքան էլ ընդունված չէ, սակայն ես բոլորի հետ եմ այդպես շփվում»:

Վլադիմիր Զելենսկին մեկ ամսից կստանձնի Ուկրաինայի նախագահի պարտականությունները: Վերջինս նախագահական ընտրություններում ստացել է ընտրողների ձայների 73.2 տոկոսը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը ընտրությունների օրը՝ երեկոյան, իր թվիթերյան էջում ուկրաիներենով շնորհավորել է Զելենսկուն և հաջողություն մաղթել:

Փաշինյանը նաև վստահություն է հայտնել, որ նոր նախագահը «կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի Հայաստանի և Ուկրաինայի միջև բարեկամական հարաբերությունները նոր մակարդակ դուրս գան»: