IQOS-ն ավելի քիչ վնասակար ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա. ԱՄՆ FDA  

17:39 • 08.07.20

Հուլիսի 7-ին ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վարչությունը (FDA) ճանաչել է Ֆիլիպ Մորրիս Ինթրնեյշնլ ընկերության IQOS ծխախոտի տաքացման համակարգը որպես մոդիֆիկացված ռիսկով ծխախոտի արտադրանք, փաստելով, որ այն էապես նվազեցնում է վնասակար և հնարավոր վնասակար նյութերի արտազատումը, քան մեզ ծանոթ սիգարետը։ 

Այս որոշումը ցույց է տալիս, որ IQOS-ն արմատապես տարբերվող ծխախոտային արտադրանք է, և ավելի լավ ընտրություն այն չափահասների համար, ովքեր հակառակ դեպքում կշարունակեին ծխել։ IQOS-ն առաջին և միակ էլեկտրոնային նիկոտինային պրոդուկտն է, որը FDA-ի կողմից նվազեցված վնասակար ազդեցության պնդում անելու թույլտվություն է ստացել։

Մասնավորապես, FDA-ը թույլ է տվել սարքի առաջխաղացման շրջանակներում օգտագործել հետևյալ պնդումները՝ 

- IQOS Համակարգը տաքացնւմ է ծխախոտը, բայց չի այրում այն
- Սա զգալիորեն նվազեցնում է վնասակար և պոտենցիալ վնասակար նյութերի առաջացումը
- Գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սիգարետից ամբողջովին անցումը IQOS-ի, զգալիորեն նվազեցնում է վնասակար կամ հնարավոր վնասակար նյութերի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա

Գիտական հետազոտություններն ապացուցել են, որ սիգարետից IQOS համակարգին ամբողջությամբ անցումը նվազեցնում է վնասակար և պոտենցիալ վնասակար նյութերի ազդեցությունն օրգանիզմի վրա։ Վարչությունը եզրակացրել է․ գիտական փաստերն ապացուցում են, որ IQOS-ն ընդհանուր առմամբ կարող է նպաստել դրական փոփոխությունների բնակչության առողջության համար՝ հաշվի առնելով և՛ ներկայումս ծխախոտային արտադրանք օգտագործող, և՛ չօգտագործող անձանց շահերը։  Վարչության որոշումը հիմնված է գիտական հանրության շրջանակներում օրեցօր աճող ամրապնդվող այն կարծիքի վրա, որ առանց ծխի նիկոտին մատակարարող սարքերն ավելի լավ ընտրություն են, քան ծխել շարունակելը։ 

Հիշեցնենք, որ 2019թ․ ապրիլին ԱՄՆ-ում թույլատրվեց սարքի վաճառքը։ FDA-ն իր  որոշումը հիմնավորեց նրանով, որ չափահաս ծխողներին IQOS-ի հասանելիությունն ապահովելը համահունչ է հանրային առողջությունը պահպանելու գործակալության առաքելությանը։ 

Վարչությունը IQOS-ին մոդիֆիկացված ռիսկով արտադրատեսակի կարգավիճակ տալու  որոշումը կայացրել է Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ ընկերության կողմից 2016թ․ դեկտեմբերին տրամադրված հսկայական գիտական փաստերի փաթեթի հիման վրա։

2020թ․ մարտի 31-ի դրությամբ ՖՄԻ-ի գնահատմամբ ամբողջ աշխարհում մոտ 10,6 մլն չափահաս ծխողներ արդեն հրաժարվել են սիգարետից ու անցել IQOS-ի։

IQOS-ի մասին որոշումը վերաբերվում է ԱՄՆ բոլոր նահանգներին՝ Կալիֆորնիա, Ալյասկա, Արիզոնա և այլն։

US FDA որոշումը՝ այստեղ:

 

IQOS-ն ավելի քիչ վնասակար ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա. ԱՄՆ FDA