Եվրախորհրդարանի հույն պատգամավորը կոչ է արել կանխել Թուրքիայի՝ միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերը

11:33 • 17.12.20

Եվրոպական խորհրդարանի հույն պատգամավոր, «Հունական լուծում» կուսակցության անդամ Էմանուել Ֆրագկոսը շտապ նամակով դիմել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին ՝ կոչ անելով զգոնություն ցուցաբերել միջուկային զենք ձեռք բերելու Թուրքիայի ջանքերի վերաբերյալ տվյալների նկատմամբ, հայտնում է greekcitytimes.com լրատվական կայքը:

Եվրապատգամավորը, որը նաև Եվրոպական պահպանողականների և բարեփոխիչների խմբի անդամ է, նախազգուշացրել է Միշելին, որ Թուրքիայի շարունակական և մտահոգիչ քաղաքականությունը դեռևս ակտիվանալու է:

Ըստ պատգամավորի՝ դրա հետևանքները, բացի հարևան պետություններից, զգացվում են ավելի լայն եվրոպական, միջինարևելյան և միջինասիական տարածաշրջանում:

Պատգամավորն անդրադարձել է «Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի» (FDD) հետազոտական կենտրոնի, Թուրքիայի նախկին պատագամավոր Այքան Էրդեմիրի և թուրք լրագրող Աբդուլլահ Բոզքուրդի միջոցով բացահայտված, Թուրքիայի՝ միջուկային զենք ձեռք բերելու հստակ մտադրություններին:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միայն հինգ մշտական անդամներն ունեն միջուկային զենք, և միջազգային հանրության շրջանակներում պետք է լինի համագործակցություն՝ երրորդ երկրներում զենքը չտարածելու հարցում:

Եվրոպական համայնքի և Եվրատոմի պայմանագրերը, մասնավորապես՝ միջուկային անվտանգության համագործակցության, նախամեկնարկման աջակցության և կայունության մեխանիզմները, իրավական հիմք են տրամադրում ՝ կանխելու Թուրքիան միջուկային զենք ձեռք բերելու մտադարությունը:

Հույն պատգամավորը կոչ է արել Եվրախորհրդարանին՝ անմիջապես կանխել Թուրքիայի միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերը: Ինչպես նաև կոչ է արել Եվրախորհրդարանի նախագահ Շառլ Միշելին խնդրի վերաբերյալ հստակ և միանշանակ տեղեկություններ տրամադրել: