Արցախի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին՝ հոր մահվան կապակցությամբ

14:28 • 17.12.20

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հոր՝ Վովա Փաշինյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Հեռագրում, մասնավորապես, նշված է.

«Մեծարգո՛ պարոն վարչապետ,

Խոր ցավով տեղեկացա Ձեր սիրելի հոր՝ Վովա Փաշինյանի մահվան մասին:

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և Ձեր ընտանիքին, հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին:

Անդառնալի կորստի այս ծանր պահին Ձեզ տոկունություն ու ոգու կորով եմ ցանկանում»: