ԱՄՆ-ում երկրորդ բուժաշխատողի մոտ Է ալեգիա առաջացել Pfizer-ի պատվաստանյութից հետո. NYT

12:53 • 17.12.20

Ալյասկայի նահանգի հոսպիտալում երկրորդ բուժաշխատողի մոտ Է ալերգիկ ռեկացիա առաջացել կորոնավիրուսի դեմ այն պատվաստանյութով պատվաստվելուց հետո, որը մշակել են ԱՄՆ-ի Pfizer ընկերությունը և նրա գերմանական գործընկեր BioNTech-ը: Դեկտեմբերի 17-ին այդ մասին հայտնել Է The New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով հիվանդանոցի ներկայացուցիչների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ պատվաստման բացասական ռեակցիայի մասին տեղեկատվություն Էր ստացվել նրա հոսպիտալացված գործընկերոջ մոտ: Հրատարակության տեղեկություններով՝ պատվաստումից հետո 10 րոպե անց բուժհիմնարկի աշխատակցի մոտ նկատվել են աչքերի այտուցվածություն, գլխապտույտ և կորորդի քերծվածության զգացում: Նրան ցույց Է տրվել որակյալ օգնություն, բուժաշխատողի վիճակը մեկ ժամվա ընթացքում նորմալացել Է: Ինչպես նշել են առողջապահության համակարգի ներկայացուցիչները, վկայված դեպքերը չեն խախտում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի բաշխման՝ իրենց պլանները:

Նրանց խոսքով՝ այդ տեղեկատվության բացահայտումն իրականացվում Է գործընթացների թափանցիկության ապահովման նպատակով: Անցյալ շաբաթ հաղորդվել Է նման ալերգիկ ռեակցիաների մասին, որոնք առաջացել են Մեծ Բրիտանիայի երկու հիվանդների մոտ, որոնց պատվաստել են Pfizer-ի պատվաստանյութով: Այս առանչությամբ երկրի բժշկական իշխանություններն ալերգիայի հակում ունեցող մարդկանց խորհուրդ են տվել ձեռնպահ մնալ այդ ընկերության և նրա գերմանական գործընկեր BioNTech-ի պատրաստուկով կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնների ղեկավարությունը դեկտեմբերի 13-ին հանձնարարել Է ԱՄՆ-ում արտակարգ հանգամանքներում կիրառել BioNTech և Pfizer ընկերությունների պատվաստանյութը: Պատրաստուկը կկիրառվի 16 տարեկան և բարձր տարիքի մարդանց համար: Առողջապահության համակարգի աշխատակիցները և երկարատև խնամքի հիմնարկությունների խնամյալները պատվաստանյութը կստանան առաջինըը: