Հռոմի պապն իր անհանգստությունն է հայտնել Բելառուսում տիրող իրավիճակի կապակցությամբ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգված է Բելառուսում տիրող իրավիճակով։ Այս մասին հայտնել է Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կարող եմ հաղորդել, որ այսօր առավոտյան մոնսենյոր Կլաուդիո Գուջերոտտին, որը Բելառուսում նախկին նվիրակ է, որպես Հռոմի պապի հատուկ դեսպանորդ կհանդիպի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որպեսզի Բելառուսի ներկա իրադրության կապակցությամբ արտահայտի Հռոմի Ֆրանցիսկոս պապի մտահոգությունը»,- նշել է Բրունին:
Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքներով 80 տոկոս ձայնով հաղթանակ է տարել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, շարունակվում են բողոքի ակցիաներն ու գործադուլները:










