Կորոնավիրուսի բռնկումից 1 տարի անց Չինաստանը վերադառնում է բնականոն կյանքի. Associated Press

10:13 • 17.12.20

Չինաստանում կյանքը անցնում է բնականոն հունին, տնտեսությունը կրկին աճում է, բանվորները վերադառնում են գործարաններ, ուսանողները՝ լսարաններ, և դարձյալ երկար հերթեր են ձևավորվում հայտնի ռեստորանների մոտ, գրում է AP-ն:

Նշվում է, որ երկրի խոշոր քաղաքներում բժշկական դիմակ կրելն այլևս պարտադիր չէ մետրոյից և մարդաշատ այլ վայրերից դուրս, թեպետ մարդկանց մոտ արդեն այն սովորության է վարածվել:

ԶԼՄ-ի տվյալներով՝ շատ առումներով, կյանքը կարգավորվում է Չինաստանում, որտեղ մեկ տարի առաջ առաջին անգամ հայտնվեց նոր տիպի կորոնավիրուսը՝ COVID-19-ը:

Չնայած դրական միտումներին և նրան, որ Չինաստանի իշխանությունը վերացրել է խիստ հսկողությունը հիվանդության հարցում, այնուամենայնիվ երկրում շարունակում են զգուշանալ դրսից եկող նոր բռնկումներից ու հիվանդացության դեպքերից: Տեղի առողջապահական մարմիններն ամեն օր հաղորդում են գրեթե մեկ տասնյակ դեպքերի մասին: