Արգենտինայում 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 6800 դեպք. RT
Արգենտինայում 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման ավելի քան 6 800 դեպք (6 843): Այս մասին հայտնում է RT-ն:
Նշվում է, որ երկրում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է վարակման ավելի քան 1.5 միլիոն դեպք: Արգենտինայում, համաձայն երկրի, առողջապահության նախարարության ներկայացրած պաշտոնական տվյալների՝ կորոնավիրուսով վարակված է 1 517 046 մարդ:
Երկրում Covid-19-ի հետևանքով մահացել է 41 365 մարդ, 1 347 914 մարդ ապաքինվել է:










