Կանադայում կորոնավիրուսով վարակումների թիվը գերազանցել է 480 հազարը. RT
Կանադայում կորոնավիրուսով վարակումների թիվը գերազանցել է 480 հազարը: Այս մասին հայտնում է RT-ն:
Երկրի առողջապահության նախարարության ներկայացրած պաշտոնական տվյալների համաձայն՝ երկրում վարակումների թիվը հասել է 481 630-ի:
Բացի դա, Կանադայում կորոնավիրուսի հետևանքով մահացած պացիենտների թիվը, ինչպես նշվում է պաշտոնապես, կազմում է 13 799:
Նախօրեին հայտնել էինք, որ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 475 214 դեպք:










