Մի շարք երկրներում օգտատերերը խափանումներ են նկատել Facebook սոցիալական ցանցի աշխատանքում
Աշխարհի մի շարք երկրներում Facebook սոցիալական ցանցի օգտատերերը դժգոհել են ցանցի աշխատանքում նկատած խափանումներից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Downdetector կայքի հաղորդած տվյալները:
Հարթակի տվյալներով, որը հետևում է լայն տարածում ունեցող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքի խափանումներին և անջատումներին, Facebook-ում խնդիրներ են նկատվել Երևանի ժամանակով 4:11-ից հետո: Սոցցանցի խափանումները հիմնականում նկատվել են ԱՄՆ-ում և եվրոպական մի շարք երկրներում:
Մասնավորապես, սոցցանցի օգտատերերի 45 տոկոսի խոսքով՝ չի հաջողվում մուտք գործել իրենց օգտահաշիվներ, 25 տոկոսը հայտնում են սոցցանցի ամբողջական անջատման, իսկ 29 տոկոսն էլ նորությունների էջում նկատված խափանումների մասին:










