ՌԴ ԱԻՆ-ը Լեռնային Ղարաբաղ է հասցրել մարդասիրական օգնությամբ բեռնված առաջին վագոնները
Հումանիտար օգնությամբ բեռնված 54 երկաթուղային վագոններից առջաին երեքը հասել են Լեռնային Ղարաբաղ, ինչի մասին հինգշաբթի ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:
Նախորդ օրը հաղորդվել էր, որ Ռուսաստանի ութ քաղաքներից Լեռնային Ղարաբաղ են ուղարկվել 54 վագոն՝ մոտ 1200 տոննա ընդհանուր քաշով մարդասիրական օգնությամբ:
«80 տոննայից ավելի քաշով առաջին երեք վագոնները երկաթուղով են ժամանել տարածաշրջան: Սրանք հիմնական իրեր են: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները բեռնաթափում և հումանիտար օգնությունը հասցնում են իրենց նպատակակետերը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։










