Իմ դեմ հարուցված քրգործը քաղաքական պատվեր է, մարդկանց արդար ցասման համար ինձ են մեղադրում, թե նոյեմբերի 10-ի գիշերվա ցույցերը ես եմ կազմակերպել. Վարդան Այվազյան (տեսանյութ)

13:40 • 17.12.20

Բոլորի համար հասկանալի է, որ իմ դեմ հարցուցված քրեական գործը քաղաքական պատվերի շրջանակներում է եղել, ցավում եմ, որ մեր իրավապահ համակարգի որոշակի ներկայացուցիչներ նմանատիպ հոդվածներով՝ իշխանության յուրացում, սահամանադրական կարգի տապալում, հեղեղել են ամբողջ իրավական դաշտը, դա արդեն զավեշտի է վերածվում: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը:

«Հիմնավորումն այն է, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա մեր ժողովրդի այդ ցասումը կազմակերպել եմ ես: Այդ մարդիկ դուրս էին եկել արդարացի պահանջով, ուզում էին իմանալ՝ ինչ է կատարվում, բայց ձևակերպել են այնպես, որ ես եմ կազմակերպել: Սա է ամբողջ գործի բուն էությունը»,- ասաց Այվազյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին ստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթի դրույթների հայտնի դառնալուց հետո մարդիկ Կառավարության և Ազգային ժողովի շենք էին գնացել՝ պարզելու, թե ինչ է ստորագրվել:

Հարցին, թե ինչու էր Վարդան Այվազյանը դուրս եկել, նա ասաց. «Իսկ որտե՞ղ ես, կամ նորմալ հայ քաղաքացին լիներ, երբ ամբողջ ընթացքում ասում էին, թե հաղթում ենք, իսկ ամսի 10-ի գիշերը ներկայացնում են այլ բան: Այդ գիշերը ես ժամը 2-ի կողմերը իմացա դրա մասին: Ինձ համար զավեշտալի էր, որ անգամ ՀՀ տարածքից մասեր էին ներգրավված, որ դրա իրավասությունը ոչ մեկ չուներ: Այսօր էլ մենք օրական կորուստեր ենք ունենում տարածքային, մարդկային, բարոյականի ու արժանապատվության մասին էլ չխոսեմ»,- ասաց նա:

«Այդ հարցը՝ ինչպե՞ս ստացվեց, ինչո՞ւ, ինչպե՞ս աարելի է չտալ, երբ մեզ ներակայցվում էր հաղթող ենք: Դա է եղել, ես եղել եմ Կառավարության հրապարակի տարածքում, մարդկանց ցասումն էր,  ասում էին՝ դուրս եկեք և մեզ ասեք, ինչի համար է այսպես եղել»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: