Միխայիլ Գորբաչովին հուղարկավորել են Նովոդևիչյան գերեզմանատանը` կնոջ կողքին

17:43 • 03.09.22

ԽՍՀՄ առաջին և միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը հուղարկավորվել է Նովոդևիչյան գերեզմանատանը:  ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հուղարկավորությունը տեղի է ունեցել պատվո պահակախմբի մասնակցությամբ

Գորբաչովին հուղարկավորել են ընտանեկան գերեզմանում՝ կնոջ՝ Ռաիսայի կողքին:

Միխայիլ Գորբաչովը մահացել է երեքշաբթի օրը՝ օգոստոսի 30-ին, 92 տարեկան հասակում ծանր և երկարատև հիվանդությունից հետո։