Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը պատմել է «դեպի դժոխք տանող ճանապարհի» մասին
Եթե շատ փող ունեցող մարդը չի ցանկանում օգնել ուրիշին, ուրեմն սա ճանապարհ է դեպի դժոխք, ասել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը Քրիստոս Փրկչի տաճարում կիրակնօրյա պատարագից հետո իր քարոզի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը:
Հարստություն ունենալն արդարացված է դառնում, եթե հարուստները կարողանում են փողի զգալի մասը տալ կարիքավորներին, նշել է պատրիարքը։ Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը հիշել է նաև Հիսուս Քրիստոսի այն խոսքը, որ «հարուստ մարդու համար դժվար է մտնել Աստծո թագավորություն»:
Պատրիարքի խոսքով, եթե մարդը «մեծ գումարից չի կարող օգնել ուրիշին, դա դժոխքի ճանապարհն է, և խոսելու բան չկա»։
«Եթե հարուստը չի տեսնում ուրիշի վիշտը և չի օգնում, դա ակնհայտորեն ճանապարհ է Աստծուց, Քրիստոսից և նրա թագավորությունից դեպի այլ կողմ»,- ընդգծել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը։










