Հրդեհ՝ Աբովյան քաղաքում. «Թիվ-2» կանչով դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ

15:04 • 04.09.22

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սեպտեմբերի 4-ին, ժամը 12։52-ին   ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։

հրդեհի բարդության «Թիվ-2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների հինգ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։