Շարունակում եմ միջազգային հանդիպումների շարքը, կարևոր եմ համարում ազդեցիկ անձանց բացատրել Արցախի անվտանգության ապահովման մեր գործողությունները. Ռուբեն Վարդանյան

14:37 • 04.09.22

Շարունակում եմ Արցախի հարցի շուրջ միջազգային հանդիպումների շարքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, ով վերջերս հայտնել էր, որ հրաժարվում է ՌԴ քաղաքացիությունից և մեկնում Արցախ:

«Կարևոր եմ համարում տարբեր երկրների ազդեցիկ անձանց բացատրել Արցախի անվտանգության ու զարգացման ապահովման մեր գործողությունները։

Այսօր, և՛ Սփյուռքի, և՛ Հայաստանի բարեկամների համար շատ կարևոր է օգտագործել այս արտաքին ռեսուրսը ի շահ հայ ժողովրդի։

Այսօր և վաղը Ֆրանսիայում մասնակցելու եմ մասնավոր միջոցառման, ինչպես նաև նախատեսում եմ հանդիպումներ այնպիսի անձանց հետ, որոնք կարող են կարևոր ներդրում ունենալ մեր ընդհանուր գործում»,- գրել է նա։