Համացանցում ռոլիկներ դնելու համար ի՞նչ թույլտվություն, հաստատված նախագիծ չկա, շինարարություն չկա․ ԿԳՄՍ նախարարը՝ Հիսուսի արձանը տեղադրելու Ծառուկյանի նախագծի մասին
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից օրերս հրապարակված Հատիս լեռան վրա կառուցվելիք Քրիստոսի արձան-համալիրի անիմացիոն տեսանյութին։
Հարցին՝ հիմնադրամն արդեն դիմե՞լ է ԿԳՄՍՆ՝թույլտվության համար, Դումանյանը բացասական պատասխան տվեց։
«Որեւէ խնդիր չենք տեսնում։ Մակետ են հրապարակել, լավ են արել, ինչո՞ւմն է խնդիրը։ Մենք չենք դրա համահեղինակը։ Համացանցում ինչ-որ ռոլիկներ դնելու համար ի՞նչ թույլտվություն, ռոլիկի թույլտվությո՞ւն եք ուզում։ Ժամանակի վատնում է։ Հիմա հաստատված նախագիծ չկա։ Այս պահին չկա շինարարություն»,-ասաց նա։










