Հավայան կղզիներում շնաձկան հարձակումից հետո որոշ լողափեր փակվել են

08:03 • 05.09.22

Հավայան կղզիների Մաուի կղզում որոշ լողափեր փակվել են շնաձկան հարձակումից հետո։ Ինչպես փոխանցում է CNN-ը, միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ին։

51-ամյա ֆրանսուհին լողալիս է եղել ափից մոտ 12 մետր հեռավորության վրա, երբ շնաձուկը հարձակվել է։ Միջադեպը տեղի է ունեցել Պայա ծոցի լողափի մոտ։ Տուժածը դեպքի վայրից անմիջապես տեղափոխվել է Մաուիի բժշկական կենտրոն։ 

Այժմ կնոջ վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Իրավապահները փակել են մոտակա լողափերից երեքը, հետաքննությունը դեռ շարունակվում է։