Հայաստանի տարածքով միջանցք չենք տալու, ոչ մի թուղթ չեմ ստորագրել, իմ սեղանին չկա նման փաստաթուղթ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Այս պահի դրությամբ ոչ մի թուղթ չեմ ստորագրել, այդպիսի բան նախատեսված չի եղել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Թղթի նախագիծ չկա այսօր իմ սեղանին դրած, որը պետք է կամ ստորագրվի կամ չստորագրվի։ Առաջիկա օրերի համար էլ այդպիսի բան նախատեսված չէ, այս պահին որեւէ տեքստ կամ թուղթ չկա, որը կստորագրեմ»։
Փաշինյանը բացառեց, որ կստորագրի որևէ փաստաթուղթ, որը կասկածի տակ կդնի ՀՀ տարածքային ամբողջականություն։
Անդրադառնալով Բաքվի հինգ կետերին՝ Փաշինյանը նկատեց, որ այդ կետերում Հայաստան-Ադրբեջան օրակարգի ոչ բոլոր կետերն են ներառվում։ Հայկական կողմը նաև ներառում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները, անվտանգության երաշխիքները և սրանից բխող համապատասխան կարգավիճակը։
«Հայաստանի տարածքով միջանցք չենք տալու, թուղթ չենք ստորագրելու որևէ, որով կասկածի տակ դրվի տարածքային ամբողջականությունը։ Բացառվում է նման բան, ուղիղ ձեզանից յուրաքանչյուրի աչքերի մեջ ասելով ասում եմ։ Սա տրամաբանական է, այլ բան չեմ է կարող անել, ուրիշ բան, որ չենք էլ ուզում»,- ասել է նա։










