Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, հայկական որևէ բնակավայր ադրբեջանական վերահսկողության տակ չէ. ՊՆ
Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Հայտնում են ՊՆ-ից
Համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե իբր հայկական որոշ բնակավայրեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ բացարձակ կեղծիք են։
Այս առնչությամբ ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական լրահոսով։










