Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց, Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ քաղաքացիներ փողոց են դուրս եկել (տեսանյութ)
ԱԺ-ում Փաշինյանի ելույթից հետո քաղաքացիները հավաքվել են Ազգային Ժողովի դիմաց և փակել Բաղրամյան պողոտան։
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է նոր փաստաթուղթ ստորագրել, որի համար իրեն դավաճան կարող են անվանել։
Քաղաքացիները վրդովմունք են արտահայտում այս հայտարարության վերաբերյալ և կոչ են անում բոլորին հավաքվել ԱԺ դիմաց և որոշել, թե ինչ անել ու ինչպես կանխարգելել պետության կործանումը։
Հավաքվածների մեջ են նաև մի շարք ընդդիմադիր պատգամավորներ։










