Ֆրանսիայում ուկրաինացիները ծեծկռտուք են սարքել՝ միմյանց ռուսների հետ շփոթելով
Ֆրանսիական Նիցցա քաղաքում ուկրաինացիները ծեծկռտուք են սարքել՝ միմյանց ռուսների հետ շփոթելով. ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ դեպքի մասին հայտնում է տեղի դատախազությունը։
Ծեծված կանայք պնդել են, որ հարձակվողը ռուս է, և որ նա հարվածել է իրենց, քանի որ նրանք ուկրաիներեն երգ են լսում հակառուսական կարգախոսներով։ Կասկածյալը նախկին ուկրաինացի զինծառայող է, որը ոստիկաններին բացատրել է, որ երկու կանանց շփոթել է ռուսների հետ։
Տղամարդուն սպառնում է մինչև 3 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք։
Մինչ ֆրանսիական ոստիկանությունը կհայտարարեր, որ ձերբակալվածը ուկրաինացի զինծառայող է, Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ անհրաժեշտ է գտնել այս նողկալի միջադեպի մեղավորին։










