Եթե ԱՄՆ-ն որոշի Ուկրաինային մատակարարել ավելի մեծ հեռահարության հրթիռներ, մենք մեզ իրավունք ենք վերապահում պաշտպանել մեր տարածքը մեզ հասանելի բոլոր միջոցներով. Զախարովա
Եթե ԱՄՆ-ն որոշի Ուկրաինային մատակարարել ավելի մեծ հեռահարության հրթիռներ, նրանք կանցնեն կարմիր գիծը և կդառնան հակամարտության անմիջական կողմ:
ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում համարժեք պատասխան տալ, եթե ԱՄՆ-ն որոշի Ուկրաինային ավելի մեծ հեռահարության հրթիռներ մատակարարել: Մենք մեզ իրավունք ենք վերապահում պաշտպանել մեր տարածքը մեզ հասանելի բոլոր միջոցներով»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:










