Երևանում կայացել է WOW!HR Armenia 5-րդ միջազգային համաժողովը․ Ամերիաբանկը գլխավոր գործընկերն էր (տեսանյութ, լուսանկարներ)

21:15 • 03.11.25

Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի ամենասպասված իրադարձությունը՝ WOW-HR միջազգային համաժողովն ու մրցանակաբաշխությունը, արդեն հինգերորդ տարին անցկացվում է Հայաստանում՝ համախմբելով լավագույն մասնագետներին և ոլորտի առաջատարներին:

Միջոցառման ժամանակ ելույթ ունեցան միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք եղել են մրցանակաբաշխության թեկնածուներ տարբեր երկրներում։ Իսկ հայկական ընկերությունները ներկայացրին հաջողությամբ իրագործած HR-նախագծերը։

Կարևորելով HR ոլորտի զարգացումն ու փորձի փոխանակումը՝ Ամերիաբանկը միացել է միջոցառմանը, այս տարի որպես գլխավոր գործընկեր:

 

2015 թվականին հիմնադրումից ի վեր WOW!HR հարթակը հյուրընկալել է տարբեր երկրների ավելի քան 10,000 ներկայացուցչի, 700-ից ավելի ընկերություն առաջադրել է իր նախագծերը և արժանացել համայնքի ճանաչմանը: Այս տարի իրենց նախագծերն էին ներկայացնում Թումոն, holiday Inn-ը, ՀՀ կենտրոնական բանկը, boo vision-ը , FYM hospitality group-ը և Ամերիաբանկը:

«Ամերիա սերունդ»-ը բացառիկ հնարավորություն է երիտասարդների համար՝ զարգացնելու նոր հմտություններ, ձեռք բերելու գործնական փորձ և ձևավորվելու որպես մրցունակ մասնագետներ՝ ժամանակի պահանջներին համապատասխան։

Ծրագրի ավելի քան 1,300 մասնակից կառուցել է կարիերան ֆինանսաբանկային ոլորտում, շատերն աշխատանքի են անցել հենց Ամերիայում։

WOW!HR-ը մեկ հարկի տակ միավորեց մարդկային ռեսուրսների կառավարման համայնքին, տվեց զրույցների, քննարկումների, կատարված աշխատանքով կիսվելու, ինչու չէ նաև հաջողություններով ուրախանալու հնարավորություն: