Այն պրոցեսները, որոնց մենք ականատես ենք, իրականում ոչ թե տեխնիկական բնույթ են կրում, այլ քաղաքական. Արման Աբովյան
Այն պրոցեսները, որոնց մենք ականատես ենք, իրականում ոչ թե տեխնիկական բնույթ են կրում, այլ քաղաքական: Այս մասին ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների հրատապ ասուլիսի ժամանակ ասել է ԲՀԿ պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը:
«Ունենք տվյալներ, և արդեն 4 ընտրատարածքից 120 ձայն վերադարձել է մեզ: Կան տվյալներ, որ այն պրոցեսները, որոնց մենք ականատես ենք, իրականում ոչ թե տեխնիկական բնույթ են կրում, այլ քաղաքական՝ հաշվի առնելով այն գործընթացները, որոնք կարող են ծավալվել ԱԺ-ում, եթե լինի 3 ընդդիմադիր ուժ: Մենք այս պարագայում չունենք փաստագրական տվյալներ, բայց գործընթացների տրամաբանությունը հուշում է, որ հնարավոր է նաև այդպիսի վարկած: Մենք հիմա ԿԸՀ-ի հետ գտնվում ենք աշխատանքային պրոցեսի մեջ:
Այս պահին առայժմ ԿԸՀ-ին ոչինչ չեմ ասի ու չեմ պնդի, բայց փաստը մնում է փաստ, որ այո, ԲՀԿ-ին բավականին մեծ ծավալի ձայներ չգիտես ինչու կամ չի եկել, կամ չեն հաշվարկել: Մենք գտնվում ենք ուսումնասիրության փուլում՝ հաշվի առնելով հարցի կարևորությունն ու սրությունը, առայժմ զերծ կմնամ, բայց ունեմ իմ ենթադրությունները»,- նշել է Աբովյանը:














